Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ -ում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 7 զոհ

Հասարակություն
62044ed6579d8dcd250e1065bdb8e3cc

Այսօր՝ փետրվարի 3-ին, ՌԴ Կալուգա տանող ավտոճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ կա առնվազն 7 զոհ, ևս 31 տուժած հոսպիտալացվել է: Զոհերի մեջ կա 4 երեխա, տուժածների մեջ՝ 20: Հաղորդվում է, որ Լիպեցկից Կալուգա մեկնող ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխա: Երեխաները մեկնելիս են եղել Կալուգա՝ երաժշտական մրցույթի մասնակցելու: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: