Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին

Պաշտոնական
Ararat-Mirzoyan

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ «Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի եւ աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին եւ կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ