Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Պաշտոնական
qaxaq

Հարգելի քաղաքացիներ, ուրբաթ լույս շաբաթ գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ: Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, այնպես էլ մայթերը, բակային տարածքները, աստիճանները և այլն: Հիշեցնում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար շատ կարևոր է երևեկության դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են: Երևանի քաղաքապետարան