A
A
Ովքե՞ր են Գյումրիում չարաշահել լիազորությունները բնակբաշխման գործընթացում
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` նշելով, որ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի իրեն ուղղված դիմումը: Գյումրիի «Ցայգ» ՀԸ