Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանուն ճնշելը նախարարության իրավասությունների շրջանակո՞ւմ է

Հասարակություն
Amulsar

Այսօր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով կառավարությանը Ջերմուկի ավագանուն ճնշելու մեջ: Ըստ տարածած հայտարարության՝ այսօր  Ջերմուկի ավագանին անց էր կացրել արտահերթ նիստ՝ կապված համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու որոշման հետ։ Հունվարի 24-ին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարել էր Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին՝ առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել արտահերթ նիստ անցկացնելու որոշումը կապված՝ Ջերմուկը էկո–տնտեսական տարածք ճանաչելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն տալու մասին:  Սակայն Ջերմուկի ավագանու անդամները արտահերթ նիստում  դեմ են քվեարկել այդ առաջարկությանը:  Թեմայի առնչությամբ «Ա1+»-ը կապ հաստատեց  Տարածքային կառավարման նախարար մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանի հետ, որպեսզի մեկնաբանություն ստանա այդ հայտարարության վերաբերյալ: «Այն, ինչ նախարարության կողմից է արվել, նախարարության իրավասության շրջանակում է եղել»,- ասաց Արմինե Մուրադյանը՝ հավելելով, որ ավելի ուշ հանդես կգա պաշտոնական մեկնաբանությամբ: