Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է պետական աշխատավարձերը մոտեցնել մասնավոր սեկտորին. Ավինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-nkar

Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պատրաստել է առաջին ազգային զեկույցը:  Այն ուղղված է ավելի թափանցիկ ու հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծմանը: Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՃԹՆ-ն այս զեկույցում  անդրադարձել է 2016-17թթ. մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությանը: «Հայաստանում մետաղական հանքարդյունաբերական ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում,  հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական հարցերը: Ոլորտի թափանցիկությունը և հաշվետվողականության  բարձրացումը միջազգային չափորոշիչների համահունչ դարձնելը մեզ համար առաջնային նպատակ էր»: Ի դեպ, 2018 թ.  կառավարությունը հավանություն է տվել  ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերի  բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթը: Փոխվարչապետը վստահեցրեց, Ազգային ժողովը այն կընդունի: «Դրանք կընդունվեն նորընտիր խորհրդարանի կողմից և հաջողությամբ կիրառման դեպքում օրինակ կծառայեն մյուս ոլորտների համար»: Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետն անդրադարձավ նաև գազի սակագնին:  Դիտարկմանը, թե՞  Գազպրոմը ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու, որպեսզի գազի գինը սպառողների համար չբաձրանա, Ավինյանը պատասխանեց. «Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի գինը: Այդ կոմպոնենտների, նաև օպտիմալացման, դրանց վերահաշվարկման, կորուստների  վերանայման հաշվին, տարբեր ցուցանինշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման, և ես կարծում եմ կգտնենք այն կետերը, որտեղ այդ օպտիմացումը հնարավոր  կլինի»: Հարցին, թե կառավարությունը մտադի՞ր չէ պարգևավճարների վերաբերյալ  սահմանափակումների  նախագծեր մշակել և ներկայացնել Ազգային ժողով, Տիգրան Ավինյանը շեշտեց. «Ես կարծում եմ, որ քաղծառայության համակարգի վերանայման կարիք կա: Այո, բարոյական կողմի վրա պետք է ուշադրություն դարձնեք, բայց, եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, մենք պետք է նաև պետական համակարգում պետական աշխատավարձերը  մոտեցնենք մասնավոր սեկտորին  և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը չգնան մասնավոր սեկտոր»: