Փաշինյանի մամուլի ծառայությունը կգլխավորի Վլադիմիր Կարապետյանը (տեսանյութ)
ՀԱԿ-ի պատասխանատուներից Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել է, որ ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկն ու ղեկավարելու է վերջինիս մամուլի ծառայությունը։
Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար:
[caption id="attachment_1659121" align="aligncenter" width="700"]
ANC (HAK) members Levon Zurabyan and Vladimir Karapetyan guests in Friday press club[/caption]
[caption id="attachment_1659122" align="aligncenter" width="700"]
ANC (HAK) member Vladimir Karapetyan gives a press conference[/caption]
[caption id="attachment_1659124" align="aligncenter" width="700"]
The policemen arrest the protesters of '#merjirserjin' initiative during the protest action against RA Prime Minister Serzh Sargsyan in the streets of Yerevan, Armenia[/caption]