Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորիս շնորհավոր, որ ունենք Տիգրան Մանսուրյան. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nik1

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆբ-յան էջում տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել են Տիգրան Մանսուրյանին. «Եկել ենք Տիգրան Մանսուրյանին շնորհավորելու: Արդեն մեկ ժամ լսում եմ նրան և հասկանում, որ մե՛զ ենք նվեր արել իրեն հյուր գալով: Բոլորիս շնորհավոր, որ ունենք Տիգրան Մանսուրյան»,- գրել է նա: «Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր շունչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին: