Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Տրանսպորտի նախարարությունում

Պաշտոնական
41589_b

Հունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 28 շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին: Մասամբ այրվել են սեղան և պահարան, մանրահատակ՝ մոտ 0.5 քմ և ջերմահարվել՝ սառնարան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
 
← Վերադառնալ ցուցակին