Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆբ-յան իր էջում, տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,- գրել է նա: