Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 000 դոլարով ավտոբուս ներկրելու փոխարեն, կարող ենք 50 000 դոլարով արտադրել. ցուցարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
taqsi-akcia

Մի խումբ տաքսիստներ ու «Ավտովարորդների պաշտպանության լիգան» բողոքի ակցիա էին անցկացնում քաղաքապետարանի դիմաց: Նրանք ցանկանում էին հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ըստ «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ  Տիգրան Հովհաննիսյանի՝ իրենք ավագանու ընտրություններից առաջ  հանդիպել են Հայկ Մարությանին, որպեսզի տաքսիների ոլորտը լինի քաղաքապետրանի ենթակայության տակ: «Մենք գտնում ենք, որ այս ոլորտը պիտի կառավարեն տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ քաղաքապետարանի հետ պիտի լուծենք մեր ակտերի, կարմի գծերի, կայանատեղերի հարցերը:  2002 թ. կառավարությունը որոշում ընդունեց,  որ ամբողջ երթուղին պատկանելու է  մի հոգու, և այստեղ ծնվեցին գծի տերերը և բոլոր անհատ վարորդները մղվեցին երթուղիներից դուրս»: Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում կա այնպիսի մեկը, որը ցանկանում է ավտոբուս  արտադրել: «Ես ավտոբուս արտադրողին նվեր եմ բերել քաղաքապետարանին, որ 4 տարի հետո ավտոբուս չբերեք, հենց հիմա արտադրում է օրական  2-3 հատ: 300 000 դոլարով ավտոբուս ներկրելու փոխարեն, կարող ենք 50 000 դոլարով արտադրել, ի՞նչ խնդիր կա»: Հակառակ այս պահանջներին՝ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը նշեց, որ քաղաքապետարան գալու փոխարեն կարող էին իրենց պահանջներն ու առաջարկությունները  գրավոր տարբերակով ներկայացնել: Վահան Վարդանյանը պատրաստ է ավտոբուս արտադրել: Ըստ նրա՝ իրենց առաջարկները ներկայացրել են թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարություններին: Այն ողջունելի են համարել, բայց... «Մենք ունենք շատ լավ թիմ, որոնք բաղկացած են ինժեներներից, դիզայներներից: Ներդրողներ էլ կան: Խնդիրն այն է, որ ինքներս մեզ չենք հավատում, մենք չենք հավատում, որ Հայաստանում կարող ենք ինչ-որ բան ստեղծել: Թիմի 50 տոկոսը կա, են 50 տոկոսի համար էլ պետք է համոզիչ լինի այս ամենը, որ մենք այդ քայլը անենք»: Նակնական առաջարկս այն էր, որ շասիներ ներկրենք  ու դրա վրա հավաքենք»: [caption id="attachment_1658316" align="aligncenter" width="700"] Taxi drivers hold a protest action demanding a quick solution to the problems of transport in front of the Municipality of Yerevan[/caption] [caption id="attachment_1658317" align="aligncenter" width="700"] Taxi drivers hold a protest action demanding a quick solution to the problems of transport in front of the Municipality of Yerevan[/caption] [caption id="attachment_1658318" align="aligncenter" width="700"] Taxi drivers hold a protest action demanding a quick solution to the problems of transport in front of the Municipality of Yerevan[/caption]