A
A
Արմեն Մարտիրոսյանը չի լքել Հայաստանը
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի լքել երկիրը։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը: «Իմ տվյալներով նա երկիրը չի լքել, այլ մեկնել է հանգստանալու, ինչպես որ այլ քաղաքացիներ իրավունք ունեն: Լքելը մի բան է, գնալ հանգստանալը՝ այլ, դրա իրավունքն ունենք բոլորս: Իմ տվյալներով՝ իր ընտանիքն այստեղ է, եւ ինքն էլ վերադառնալու է»,- ասաց Մուրադյանը: Ըստ Սուսաննա Մուրադյանի՝ Արմեն Մարտիրոսյանը Հայաստան կվերադառնա 20 օրից եւ կշարունակի աշխատանքը կուսակցության կազմում: