Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց

Հասարակություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա Ծռեր» խմբավորման տասը անդամների գործով նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 30-ին: Հետաձգման պատճառն այն էր, որ երկու տուժող ներկա չէին: Դատական նիստը նախագահում էր Մեսրոպ Մակյանը: «Սասնա ծռերի» համակիրները դատական նիստի ընթացքում իրենց ձեռքում կրում էին ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի դիմանկարները՝ ի աջակցություն վերջիններիս: