Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճնշում իջեցնող դեղ ներարկելու համար Շտապօգնություն մի՛ զանգեք. Առողջապահության նախարար (տեսանյութ)

Հասարակություն
Arsen-torosyan

Առողջապահության նախարարությունը մտադիր է դեղատոմսով բաց թողնվող դեղերի կարգի լրամշակման նպատակով շարունակել հանրային քնարկումները:  Նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ  անհրաժեշտ է, որ դեղերը բաց թողնվեն դեղատոմսերով: «Կան դեղեր, որոնք պետք է բժիշկը թույլ տա հիվանդին ընդունել: Ունենալով վատ և ձախողման փորձ՝ չենք ուզում դա լինի դեկլարատիվ  հայտարարություն, որ պետք է լինի, բայց չլինի: Պատճառն այն է , որ մենք չենք վերահսկում՝ դեղատոմսը գրվեց, թե չէ, այլ  աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինն է, որը դժբախտաբար չի աշխատում, չնայած մեր բազմաթիվ ջանքերին: Մենք ուզում ենք, որ այդ պրոցեսը այնքան հարթ լինի, որ ո՛չ  քաղաքացին, ո՛չ բժիշկը, ո՛չ էլ դեղատունը դրանից չտուժեն, ու պատկերացնում ենք, որ դա կարող է լինել էլեկտրոնային դեղատոմսի տեսքով»: Նախարարը տեղեկացրեց, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ:  Ըստ Արսեն Թորոսյանի՝ քառ սիթերի (car seat) շահագործումը, անհրաժեշտ է, ինչքան էլ, որ շատ փոքրիկների համար այն անհարմար լինի: «Իմ երեխաներն էլ են շատ անհանգիստ, բայց ես համարում եմ, որ իրենց վթարից փրկվելու անհրաժեշտությունը շատ ավելի կարևոր է, քան իրենց հանգստությունը եւ փնտրում եմ այլ մեթոդներ՝ իրենց հանգստությունը ապահովելու մեքենայի մեջ: Կարծում եմ ամեն ծնող կարող է իր երեխայի համար ինչ-որ մեթոդ գտնել»: Նախարարն անդրադարձավ նաև շտապօգնության կանչերին: Ըստ նախարարի՝ Հայաստանում շտապօգնությունների կանչերը պարզապես բժշկի կանչ են: «Շտապօգնության մեքենաները ամբողջ աշխարհում ծանր վիճակում գտնվող հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար են, բայց մենք ունենք հակառակ վիճակը: Շտապ օգնության կանչերի մեծ մասը գնում են տուն, ճնշումը իջեցնող դեղ են սրսկում և գնում են ուրիշ  կանչի, դրա համար էլ ծանրաբեռնված են»: