Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Հասարակություն
davit-xajakyan

Երևանի ավագանու «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել ֆբ-յան իր էջում. «Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով (նկար 1)։ Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով (նկար 2 և 3)։ Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»,- գրել է նա։