Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատի մարզի Ոստան գյուղում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել

Պաշտոնական

Հունվարի 18-ին՝ ժամը 12:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը: Հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ (չպայթած վիճակում): Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են Ոստան գյուղի դաշտամիջյան հատված և վնասազերծել այն: