Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Բաթոյանն ազատվել է պաշտոնից և հնարավոր է՝ նշանակվի նախարար

Պաշտոնական
Zaruhi-batoyan

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին ազատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան, թե ճի՞շտ է, որ Բաթոյանը նշանակվելու է նախարար, Զարուհի Բաթոյանն ասաց. «Վարչապետի որոշմամբ եմ ազատվել նախարարի տեղակալի պաշտոնից, մյուս մասով՝ սպասեք պաշտոնական տեղեկատվության»։