Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Հասարակություն

Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը կրկին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Նախորդ միջնորդությունը նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել էր: Այսօրվա նիստին քննարկվեց դատախազության բերած վերաքննիչ բողոքը՝ Առաջին ատյանի որոշման դեմ։ Փաստաբան Արսեն Մկրտչյանը  ասաց, որ Մանվել Գրիգորյանը նիստերին չի ներկայանում առողջական խնդիրների պատճառով: Նշենք, որ 2018 թվականի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Սակայն նույն թվականի դեկտեմբերի 21-ին  Առաջին ատյանի դատարանի որոշմամբ 25 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել: