Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

Պաշտոնական

Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- նշեցին վարչությունից: Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: