Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդ դաժան մարդասպան հրեշը չպետք է ստանա ներում. Միխայիլ Աղաջանով (տեսանյութ)

Հասարակություն
Axajanov

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ ստորագրահավաք կազմակերպած բժիշկները, մի քանի իրավապաշտպաններ և Աղաջանովների ընտանիքի անդամները կառավարության դիմաց ակցիա էին կազմակերպել. «Այդ դաժան մարդասպան հրեշը չպետք է ստանա ներում»,- ասում է սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ բժիշկ Միքայել Աղաջանովը: Ինչ վերաբերում է գործի վերաբացմանը՝ Աղաջանովն այսպես է մեկնաբանում. «Ես չեմ հասկանում, արդեն 20 տարի է ձգձգում են, ամեն ինչ պարզ է»: Ակցիային մասնակցում էր  Մխիթար ՀԵրացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը. «Այստեղ եմ, որ հարգեմ իմ ընկերոջ՝ Իոսիֆ Աղաջանովի հիշատակը, նման չարագործությունն աններելի է»: Արմեն Մուրադյանը նույնպես միացել է ստորագրահավաքին. «Միացել եմ որպես բժիշկ և որպես քաղաքացի»: Հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հենց բժշկական համալսարանի դասախոսների ստորագություններն ու ակտիվությունը. «Կարելի է հասկանալ համալսարանականներին, որոնք այսօր այստեղ են, իրենց ուսուցչի կողքին»: Այնտեղ էր նաև Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, նա նշեց, որ նոր է սկսել ծանոթանալ գործի մանրամասներին, ըստ նրա հարցի շուրջ ուղղորդված հանրային կարծիք է ձևավորվել «Անկեղծ ասած ինքս էլ ժամանակին միանշանակ կարծիք ունեի, որովհետև տեղեկատվությունը միակողմանի էր»: Ըստ նրա հասարակությունն այսպիսի հնչեղ հարցերի դեպքում պիտի ամբողջությամբ տեղյակ լինի գործընթացից. «Հասարակությունը պիտի իմանա թե ինչպես է ներման խնդրագրում անձը վերաբերում իր կատարած  հանցանքործությանը, ւդունում է թե չի ընդունում»: