Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրում մենակ անուն-ազգանուն է փոխվել. ցուցարար առեւտրական (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia

Մի խումբ առեւտրականներ այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց եւ պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ պատգամավորներից որեւէ մեկի հետ: Առեւտրականները պնդում են, որ նոր տարին սկսվելուն պես իրենց հետապնդում են իրավապահները, քաղաքապետարանի աշխատակիցները եւ թույլ չեն տալիս փողոցային առեւտուր իրականացնել: Ըստ առեւտրականների, իրենց խոստացել են տաղավարներ տրամադրել, բայց խոստումը չեն կատարել: «Մնացել ենք առանց աշխատանք, նույնիսկ հացի փող չունենք»,-ասում են նրանք։ Այսպես մեխանիկորեն ապրանքն էլ կթանկանա, պնդում են առեւտրականները։ «Ապագա զինվոր եմ մեծացնում, ես էսօր ընտրել եմ, որ Սերժից պրծնեմ, չլարեն ստեղից ընդե, բայց անուն ազգանուն ա փոխվել էս երկրում, ուրիշ ոչ մի բան»,-ասում է առեւտրականներից մեկը: «Գնան մեռնեն էս ժողովուրդը, ինչ անեն»,- ասում է մեկ այլ առեւտրական։ «Նոր տարուց հետո գնացել եմ ծաղիկ եմ առել, թաղապետարանի աշխատակիցները տշեցին ծաղիկը եւ ասացին, որ պիտի չվաճառես. Ասեք ինչ անենք, գնանք մեռնենք. Էս ինչ ա մեր վիճակը»,- նշում է առեւտրականներից մեկը։