Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Սերմաքեշը միտումնավոր փորել է փոսորակը, որ շենքը քանդվի. Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)

Հասարակություն
heqeqyan

«Հուշարձանի ամրակայման խնդիրը չի դրված եղել: Խնդիրը դրված էր, որ հիմքեր ամրակայվեն որպեսզի հողը, սահող հողը չփլվի և հուշարձանը չփլի: Հուշարձանի ամրակայումը կարելի էր միայն դրա հիմնատակի գրունտների ամրացման պայմանով»,- ասում է ՀՀ ՄՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ՝ անդրադառնալով 2018 թվականի ապրիլին սկսված շինարարության հետևանքով «Հայաստանի Փոքրիկ երգիչներ»-ի շենքի փլուզմանը: Աբրոյանը նշում է, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները ապօրինի են եղել: Մշակույթի նախարարության հետ չի համաձայնեցվել հարակից շինարարության իրականացման  ծրագիրը: Շինարարությունը տեղի է ունեցել օրինախախտմամբ: «Ինչ վերաբերում է շենքին. «Արամի 23» շենքը ամրագույն շենք է և մինչև փոսորակի փորելը, այսինքն՝ մինչև 2018 թ. մայիս-հունիսը կանգուն էր, և դա կարող փաստել մշակույթի նախարարությունը, որը մշտապես կատարել  է մշտադիտարկում»,- հավաստիացնում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Վերջինս նշում է, որ կառուցապատող Վարդան Սերմաքեշը միտումնավոր փորել է փոսորակը, որ շենքը քանդվի: Հեքեքյանի փոխանցմամբ՝ շենքը փլուզվելուց առաջ՝ ցերեկը, մեծ բեկոր տուֆ պոկվում-ընկնում է շինարարության տարածք, որի մասին տեղեկանալով՝ շինարարության տարածք է գալիս «Հին Երևան» ծրագրի հեղինակ Լևոն Վարդանյանը: Վերջինիս և Աբրոյանի միջև վեճ է ծագում: «Արամի 23» շենքը պետք  է քանդվի»,- Հեքեքյանի պնդմամբ ասել է Լևոն Վարդանյանը վիճաբանության ընթացքում: