Էդգար Ղազարյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար (տեսանյութ)
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Այս մասին տեղեկանում ենք Էդգար Ղազարյանի ՖԲ էջից: Մինչ այդ նա եղել է՝ 1998-1999 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ: 1999-2000 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ: 2000—2001 թթ. Եվրամիության Tacis կազմակերպության «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագիր, կառուցվածքային բարեփոխումների փորձագետ: 2001-2002 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ: 2002-2003 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրեն: 2003-2007 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախագահի խորհրդական: 2008-2011 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն: 2011-2012 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան: 2012 թ. հունիսի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։ 2014 թ. հոկտեմբերի 23-ին Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ 2014 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: