Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալություններ Մարտակերտ քաղաքում. Արցախի ոստիկանություն

Պաշտոնական
ah-police

Սույն թվականի հունվարի 11-ին տեղեկատվություն էինք տարածել ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ։ ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով որակող հատկանիշներով կատարված խուլիգանության, 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև 111-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախկինում դատվածներ՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ 1986թ. ծնված Ա. Բ.-ն ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է։ Արցախի ոստիկանություն