Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը հենց նոր փլուզվեց

Հասարակություն

 Քիչ առաջ Երևանի Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» -ի հուշարձան շենքը վերջնականապես փլուզվեց: Ինչպես հայտնի է այդ շենքը փլուզման եզրին էր և մեկ անգամ չէ, որ ահազանգ էր բարձրացվել այդ հարցով:  Կարծում ենք, որ փլուզման պատճառը շենքի հետևում գտնվող շինարարությունն է: Ավելի ուշ ԱԻՆ-ը տարածեց հետեւյալ հաղորդագրույթունը.

Փլուզում Արամի 23 հասցեում. փրկարարները դեպքի վայրում են (թարմացված)

    Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:  Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լուսանկարները՝  «Ա1+»-ի