Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոներկրողները պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
avto-1

Ավտոներկրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականն են պահանջում։ Բրազիլիայի հրապարակում հավաքված ավտոներկրողները դժգոհում էին 2018 թ. հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքում կատարված այն փոփոխությունից,  ըստ որի  ամեն երկրորդ մեքենան նվիրատվության տեսքով վաճառելու համար 20 % հարկվելու են։  Նրանք պատրաստվում էին ավտոերթ կազմակերպել դեպի Կառավարության շենք՝ պահանջելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Կազմակերպիչներից Տիգրան Հովհաննսիյանը նշեց, որ դեռ Ամանորից առաջ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին են իրենց առաջարկությունը ներկայացրել և նա խոստացել է, որ հանդիպում կկազմակերպի։ Նա շեշտեց՝ եթե այսօր պատասխան չստանան ոստիկանապետից, ապա ավտոերթով կգնան դեպի կառավարության շենք։  Ավտոներկրողները ներգրավված են եղել ՊԵԿ-ին  կից Հասարակական խորհրդում, որպեսզի իրենց առաջարկությունները ներկայացնեն խնդրի շուրջ, բայց ըստ Տիգրան Հովհաննիսյանի՝ ՊԵԿ նախագահը դադարեցրել է նրանց գործունենությունը։ «Դավիթ Անանյանն իր քմահաճույքով դադարեցնում է մեր  գործունեությունը, քննադատությունների համար, և անձնավորում է մեր պայքարը»։ Ավտոներկրողները պնդեցին, որ տեղյակ չեն եղել օրենսգրքում կատարված փոփոխությունից, խորհրդարանական ընտրություններից առաջ են տուգանքներ ստացել։ Նրանք պահանջում էին, որպեսզի բոլորի տուգանքները ներվի և նվիրատվություն կատարելու համար չսահմանվի 20% հարկ։ «Թող ներում տան, զրոյացնեն, ահավոր ա սա, խելքին մոտ գներ սահմանեն, մենք բոլորս պատրաստ ենք հարկային դաշտ մտնել»,- ընդգծեց ավտոներկրող Սուրեն Անդրեասյանը։  Ավտոներկրողները նաև դժգոհում էին մաքսատներում կուտակված հերթերից։ Պատճառը  մեքենաների մեծաքանակ ներմուծումն է։ Ավտոներկրողները առաջարկում էին, որպեսզի 2-րդ մաքսատունը բացվի։ «6 ամիս է ՊԵԿ նախագահին ասում ենք մաքսատուն եկեք, տեսեք ինչքան մեծ հերթեր են, նրանք միայն երեկ են եկել, երբ որ մարդասպանություն է եղել, իրար ծեծել են»,- նշեց Տիգրան Հովհանիսյանը։ Ավտենորկրողները չհերքեցին՝ մինչև այս մեքենաներ են ներկրել իրենց բարեկամ-ծանոթների անուններով։ Չեն խուսափում հարկային դաշտ մտնելուց, բայց նաև նշում են մինչև այս էլ հարկ էին վճարում։ «Մաքսազերծում անելու ժամանակ այնքան հարկ ենք մենք վճարում, 2000 դոլարանոց մեքենայի համար  տալիս ենք 700 դոլար մաքսազերծման համար, դա հարկ չի՞»։    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը  նշեց, որ եթե ոստիկանապետը խոստացել է, ապա հանդիպում կկազմակերպի, այն ընթացքի մեջ է։ «Կաշխատենք հնարավորինս արագ լինի»։  Ավտոներկրողները որոշեցին ընդառաջ գնալ կառավարությանը և ավտոերթ չկազմակերպեցին, բայց եթե մինչև հաջորդ շաբաթ հանդիպում չկազմակերպվի, ապա իրենք գնալու են Կառավարություն։