A
A
Սուր շնչառական վարակներով հիվանդացած երեխաներին չտանել դպրոց և մանկապարտեզ
Քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ սուր շնչառական վարակներով հիվանդացած երեխաներին չտանել դպրոց և մանկապարտեզ Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարան