Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Կարևոր լուրեր Հասարակություն
cc919f307d7ba118e79c051269ada80b

Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է՝ նա դառնում է 74 տարեկան։ Տեր-Պետրոսյանը 1988-ի Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Երբ 1990-ի մայիսի 20-ի ընտրություններում ՀՀՇ-ն հաղթանակ տարավ ԿոմԿուսի նկատմամբ, համաժողովրդական շարժման կողմից Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնում։ Նա 1990-ի օգոստոսի 4-ին ընտրվեց ԳԽ նախագահ։ Օգոստոսի 23-ին ԳԽ-ն ընդունեց ՀՀ Անկախության մասին հռչակագիրը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով էլ Հյասատանը հռչակվեց անկախ, ժողովրդավարական պետություն։ 1991-ի հոկտեմբերի 16-ին Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ նախագահ՝ այդ պաշտոնում վերընտրվելով 1996-ի սեպտեմբերի 22-ին։ 1998-ի փետրվարի 3-ին, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և ուժային նախարարների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ 2008-ի նախագահի ընտրություններում, սակայն, Տեր-Պետրոսյանը դարձյալ ՀՀ նախագահի թեկնածու էր, այս անգամ՝ ընդդիմության կողմից։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայ ազգային կոնգրեսը, որ հետո վերածվեց կուսակցության։ Տեր-Պետրոսյանն այսօր էլ ՀԱԿ-ի նախագահն է։ Ցանկացած պարագայում՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման ու կայացման գործում անուրանալի է Տեր-Պետրոսյանի վաստակը։ Նրա նախագահության տարիներին է տեղի ունեցել Արցախյան պատերազմն ու 1994-ի մայիսի 12-ին կնքվել Հրադադարի պայմանագիրը։