Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանին բաց թողնելու միջնորդությունն այսօր չի քննարկվել (տեսանյութ)

Հասարակություն
robert-qocharyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր անցկացվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող հարցի քննարկումը։ Քոչարյանը ներկա չէ դատին։ «Նպատակահարմար չի գտել»,- պարզաբանում են պաշտպանները։ Հայկ Ալումյանն ասում է. «Հուսով եմ, որ որոշումն այսօր կլինի»։   Հարցի քննությունը մեկնարկել և հետաձգվել էր 2018թ. դեկտեմբերի 28–ին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նախորդ դատական նիստում Քոչարյանի գործով քննիչը ժամանակ էր խնդրել դատարանին ինքնաբացարկ հայտնելու համար։ Ըստ քննիչի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը Մարտի 1-ի վերաբերյալ քննված գործերից մեկով ժամանակին ինքնաբացարկ է հայտնել՝ հաշվի առնելով մեղադրվող անձի հետ իր և ամուսնու ենթադրյալ անձնական կապը։ Քոչարյանի պաշտպանների խոսքով, սակայն դատավորին նման հիմքով ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտություն չկա։ Այսօր դատարանը քննարկեց քննիչի միջնորդությունը և անցավ խորհրդակցական սենյակ։ Վաղը ժամը 14-ին կհրապարակվի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Խափանման միջոցի փոփոխման միջնորդությունն այսօր չի քննարկվել։