Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Պաշտոնական
davit-ananyan

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են  միության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Քիչ առաջ կայացավ հանդիպում ՀՌՄ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակության միջև: Անանյանի պնդմամբ ՊԵԿ-ը կիսում է Միության անդամների մտահոգությունները հարկային բեռի ավելացման մասով, ինչի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ցանկություն է արտահայտել հանդիպել միության անդամների հետ մոտակա օրերին: Հույս ունենք մեր խնդրի բարենպաստ լուծմանը»,- ասված է ռեստորանների միության տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Հայաստանի ռեստորանների միության անդամները բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից և ի նշան բողոքի՝ արդեն երկու անգամ մեկ օրով փակել են 100-ից ավելի ռեստորանների դռներն ու չեն սպասարկել հաճախորդներին: