Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

՝՝Նյու հորայզոն՛՛ արբանյակը Կուիպերի գոտուց կապ է հաստատել երկրագնդի հետ (տեսանյութ)

Հասարակություն
ultima-thule

Տիեզերքի հետազոտության ամերիկյան գործակալության ՝՝Նյու Հորայզոն՛՛ արբանյակը կապ է հաստատել երկրագնդի հետ՝ տեղեկացնելու համար Ուլթիմա Թուլե անվանումը կրող տիեզերական սառցե մարմնի մոտով հաջող անցում կատարելու մասին։ Այս մասին արբանյակը հաղորդել է 6 միլիարդ 5ՕՕ միլիոն կիլոմետր հեռավորությունից, ինչն արեգակնային համակարգի ամենահեռավոր հատվածում գտնվող որեւէ մարմնի ուսումնասիրությունն է։ Մարմնի մոտով անցում կատարելու ճանապարհին արբանյակը նկարահանել է մի քանի գիգաբայթ ծավալով լուսանկարներ։ Այս նկարներն արբանյակը երկիր կուղարկի եկող 6 ամիսների ընթացքում։ ՝՝Նյու հորայզոն՛՛ արբանյակից ուղարկված ռադիոուղերձը որսացել են Իսպանիայի մայրաքաղաքում տեղակայված ՆԱՍԱ-ի հսկայական ալեհավաքները։ Ինչպես այս առաքելության ղեկավար Ալիս Բաումանն է ասել, ՝՝Մենք նոր կատարեցինք ամենահեռավոր թռիչքը։ Մեր տիեզերական արբանյակը լիովին առողջ է՛՛։ Ուլթիմա անվանումը կրող երկնային մարմինը գտնվում է նման հարյուր հազարավոր մարմիններ կրող Կուիպերի գոտում՝ արեգակնային համակարգի ամենահեռռավոր հատվածում։ Իսկ այս մարմինները կրում են մոտ 5 միլիարդ տարի առաջ արեգակնային համակարգի գոյացման մասին կարեւոր տեղեկություններ։

https://www.amerikayidzayn.com/a/4724593.html