Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Քոթանջյանին կողոպտելու մեջ կասկածվող անձին փնտրում է ոստիկանությունը (տեսանյութ)

Պաշտոնական
3112ֆ

Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։  Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։  Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02:  Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Միջոցառումները շարունակվում են։