Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղամ Գևորգյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Պաշտոնական
gexam-gevorgyan

Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, և կունենանք մրցունակ, ներդրումների համար գրավիչ, հեռանկարային ոլորտ, որը կդառնա տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը ոչ միայն բիզնես է և աշխատանք, այլ կենսակերպ, որը գյուղացուն կապում է հողին ու հայրենիքին և մշտապես պետք է գտնվի պետության առանձնահատուկ ուշադրության ներքո։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ այն նշանավորվի միմիայն ավետաբեր լուրերով՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի։ Խաղաղություն, սեր և բարօրություն բոլոր ընտանիքներին։