Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ ցանկություն կա, որ Հայաստանը ունենա սեփական արբանյակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
astghaditaran

90-ականներից սկսած Հայաստանում պետության կողմից գիտության նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա: «Հայաստանում գիտությանը տրամադրող բյուջեի չափը ամենացածր տոկոսներից է կազմում՝ 0, 23%»,- ասաց  Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նոր իշխանությունից ակնկալիքներ սպասում են աստղադիտարանում: «Հիմնականում ակնկալում ենք ֆինանսական օգնություն, որովհետև բոլոր հարցերը կապված են դրա հետ: Օրինակ ՝ տեխնիկական հագեցվածությունը հենց դրանով է  պայմանավորված: Երիտասարդությունը քիչ է գալիս դեպի գիտություն, պատճառը՝ ֆինանսներն են»:  Ըստ Արեգ Միքայելյանի՝ աստղագիտությունը տարեցտարի կարևորվում է: «Ցանկացած գիտություն հիմա մեծ հեռանկարներ է տեսնում տիեզերքից ստացված տվյալների հիման վրա  իր գիտությունը զարգացնելու համար: Նույնին ձգտում է Բյուրականի աստղադիտարանը, բացել ենք նոր բաժիններ ՝ աստղաքիմիա և աստղակենսաբանություն,  որոնք ուսումնասիրում են հիմա արտաարեգակնային մոլորակներ, դրանց վրա կյանքի հետք են որոնում, իհարկե հնարավոր է ֆանտաստիկ թվալ, բայց և, եթե նման բան հայտնագործենք մեր երկրում թռիչքաձև զարգացումներ կլինեն»: Աստղադիտարանը կառավարության հետ միասին մշակում է  տիեզերական հետազոտությունների ծրագիր է: «Մեծ ցանկություն կա, որ հայաստանը ունենա սեփական արբանյակը, դա մեծ գումարների հետ է կապված, բայց արդյունքում դրանից կշահենք: Ամեն ինչ գնելով այլ երկրներից  ավելի թանկ է նստում»:  Մանրամասները՝ տեսանյութում: