Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը բնակարաններ և ավտոմեքենաներ է նվիրել լավագույն մարզիկներին

Սպորտ
a1haok-25.12.

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր Օլիմպավանում  մեծարել եւ պարգեւատրել է այս տարի առավել բարձր արդյունքներով աչքի ընկած մեր մարզիկներին: Ինչպես նշում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին եւ  ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին բնակարան է նվիրել: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Շահինյանին, Կարեն Ասլանյանին, ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին, ջրացատկորդներ, Եվրոպայի երրորդ մրցանակակիրներ Լեւ Սարգսյանին ուՎլադիմիր Հարությունյանին, հեծանվորդ, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին Գագիկ Ծառուկյանը նվիրել է ավտոմեքենաներ: Իսկ ահա 2018թ Հայաստանի 10 լավագույն մարզիկներից երեքն այս տարի չեն խրախուսվել, ինչպես եղել է նախկինում: Նրանք են սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը, Արսեն Ղազարյանը եւ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: Առաջին երկուսը ամանորյա նվերի չեն արժանացել այն բանի համար, որ ներկայացնում են ոչ օլիմպիական մարզաձեւ, իսկ վերջինը պարզապես մեդալ չի նվաճել պաշտոնական մրցումներում: Նման բացատրություն է տվել ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: