Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու Թուրքիայի նախապայմանը. ermenihaber

Պաշտոնական
chavushogli

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերություններից: Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է. «Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայամանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել»: Չավուշօղլուն նշել է, որ եթե Հայաստանը չի ուզում մեկուսացված ապրել, ապա պետք է առկա խնդիրները լուծվեն: Նա շարունակել է՝ ասելով. «Թուրքիայի համար զգայուն հարցերը հայտնի են: Մենք կսատարենք այն լուծումը, որը կընդունի Ադրբեջանը»: Աղբյուրը՝  ermenihaber.am