Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍԱԼԱ-ն կդադարի գոյություն ունենալ, երբ Արևմտյան Հայաստանը ազատագրվի. Վազգեն Սիսլյան (տեսանյութ)

Հասարակություն
sislyan

Այսօր լրանում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կնքահայր Գուրգեն Յանիկյանի 123-ամյակը: «Ա1+»-ը զրուցեց ԱՍԱԼԱ-ի լեգենդ Վազգեն Սիսլյանի հետ: Գուրգեն Յանիկյանի մասին   «Նախ ասեմ, որ 73 թվականին ոչ մեկը ծանոթ չէր Գուրգեն Յանիկյանին: Ինչ վերաբերում է նրա գործունեությանը, ես հետագայում եմ ծանոթացել»,- ասում է Վազգեն Սիսիլյանը: Ըստ նրա՝ երբ որ Յանիկյանը արդեն բանտում էր, իր գործը կատարել էր, կոչ էր անում երիտասարդությանը, մանավանդ, Գաղտնի բանակի անդամներին, որ չավարտված գործը շարունակեն: «Այդպես դարձավ այնպիսի մարդ, որ կարծես թե ամեն օր հետը շփվել էինք: Գաղափարապես, ծրագրայինով, ամեն ինչով այդ մարդը դարձավ Գաղտնի բանակի հոգևոր հայրը: Զինյալ ազատագրական պայքարի կայծ տվող մարդը»,- մանրամասնեց նա: Ասալայի գործունեությունը, առաքելությունը ավարտվա՞ծ եք համարում  Սիսլյանի խոսքով՝ իրեն շատ են հարցնում՝ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը ավարտվել է, թե՝ ոչ: «Ես միշտ պատասխանում եմ՝ Գաղտնի բանակի կետերից մեկը, որ նշված է. Գաղտնի բանակը կդադարի գոյություն ունենալը, երբ որ Արևմտյան Հայաստանը ազատագրվի ու վերադարձվի իրեն բնիկ ժողովուրդին»,- ընդգծում է Սիսլյանը: Եթե Յանիկյանի ողջ լիներ, ի՞նչ կոչով հանդես կգար «Նույն կոչը, ինչ որ ժամանակին բանտից արեց՝ «Պայքարե՛ք, մինչև Արևմտյան Հայաստանի և ձեր իրավունքների հասնելը»»,- պատասխանեց ԱՍԱԼԱ-ի մարտիկը: Ներկա քաղաքական իրավիճակի մասին Ասաց, որ ուզում է դրական վերաբերվել՝ համեմատելով նախկինին: «Սպասելիքներ, կարծում եմ ոչ թե ես, այլ՝ ամբողջ ժողովուրդը շատ բաներ ունի: Այո՛, հայ մարդը, հայ քաղաքացին. իր ուսերից ոնց որ ծանր բեռ իջած է՝ նախկին իշխանությունների փոխվելով»: Սիսլյանի կարծիքով՝ ժամանակ է պետք նախկին դիկտատորական ռեժիմի տակ ապրելուց հետո տարբերությունը զգալու համար: «Ինձ համար հեղափոխությունը հաջողված կըլլա, երբ որ հայ քաղաքացին իրա կենցաղային պայմանները նորմալ ապահովված լինի»,- շեշտում է նա: