A
A
Բացվեց «Ձյունե հեքիաթը»
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում պաշտոնապես բացվեց «Ձյունե հեքիաթ» փառատոն-տոնավաճառը, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Փառատոնի կազմակերպիչներն են Վորլդ Վիժն Հայաստանն ու Ճամբարակի համայնքապետարանը:
