Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին փորձել է մտնել եկեղեցի՝ ինքնասպանություն գործելու նպատակով

Պաշտոնական
ekexeci-ejmiacin

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:11-ին քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ ինքն ունի հոգեբանական խորհրդատվության կարիք:  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվում է Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, և փորձում է մտնել եկեղեցի` ինքնասպանություն գործելու նպատակով: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ա. Ա.-ի (1968 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: