Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կացնային մեթոդները կարող են ծանր անդրադառնալ պետականության համար (տեսանյութ)

Հասարակություն
00000000000-1

Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Կառավարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է, որ Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվեն կրթության և գիտության նախարարությանը, այսինքն մշակույթի նախարարությունը փաստացի լուծարվում է։ «Պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխություններին պետք է նախորդեն շատ լուրջ մասնագիտական, փորձագիտական քննարկումներ: Յուրաքանչյուր կառույց  իր  գործառույթների ծավալի համապատասխան պետք է ձևավորվի:  Ոչ թե կամայական մոտեցումներով որոշեն այսքան մարդ հերիք է, կամ բավարար չէ»,- ասում է կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը:  Նրա կարծիքով դեռ  նախկին իշխանություններից եկող արատավոր պրակտիկա կա առաջնորդվելու իրավիճակային մոտեցումներով: Պետք է մարդուն պաշտոն տալ, ստեղծում էին նախարարություն, պետք չէ՝ փակում էին: Հիմա այդ գործելաոճի շարունակություն է նկատվում:  Նախարարությունների վերակազմավորումը նա պայմանավորում է խորքային  ուսումնասիրությունների բացակայությամբ:  «Եթե համակարգը ուռճացված է, հարկավոր է հասկանալ որտեղ են այդ ուռճացումները: Հարկավոր է գտնել գործառույթների դուբլյաժները, դրանք բացառել, հասկանալ այդ գործառույթների համար քանի աշխատող է անհրաժեշտ, իսկ կացնային մեթոդները կարող են շատ ծանր անդրադառնալ մեր երկրի պետականության համար», - համոզված է փորձագետը: - Նախարարությունները լուծարելը անթույլատրելի է, հարկավոր է ուսումնասիրություններ իրականացնել: Մենք ունենք ոլորտային նախարարություններ: Դրանք պետության ռազմավարական ուղղություններն են: Միավորվելով մեկ գերատեսչության մեջ, խաթարում է այդ ռազմավարության նպատակային և հասցեական իրագործումը: Նա անթույլատրելի է համարում այս խնդիրների հետ կապված հապճեպ որոշումներ կայացնել: Նախարարության աշխատակիցները բողոքում էին, որ իրենց ոչ ոք օպտիմալացման մասին տեղյակ չի պահել և միայն երեկ գրություն է ուղարկվել, որ նախարարությունը մի մասով միանում է Կրթության նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին: Բողոքի ակցիային միացել էին նաև Սփյուռքի նախարարության աշխատակիցները, որոնք դեմ են իրենց գերատեսչության լուծարմանը։ «Մեր նախարարությունում չկան ուռճացված հաստիքներ, ամենաքիչ բյուջետային ֆինանսավորում ունեցող նախարարությունն է: Մեր սփյուռքի գործիչները անընհատ խոսել են, որ նախարարության գործառույթները պետք է հզորանան, որ Սփյուռքը ուժեղ է, երբ կա հզոր Հայաստան և հակառակը, այնինչ մենք ուրախացնում ենք մեր «հարևաններին»՝ Ադրբեջանին և Թուրքիային, որոնք ի դեպ շատ դեպքերում փորձում են ընդօրինակել մեր գործելաոճը, կերազեին ունենալ նման նախարարություն,- ասաց  նախարարության աշխատակից   Լևոն Անտոնյանը: - Սա մեզ թուլացնելու մեխանիզմ է, որոշ դեպքում նույնիսկ մեր անվտանգությանը սպառնացող խնդիր է և սա ոչ միայն տեղային խնդիր է: Նախարարությունը Հայաստանը Սփյուռքին կապող կարևոր օղակն է, և սա այդ օղակը կտրելու հարցն է:  Հիմա կարևոր է, որ Սփյուռքն իր որոշումն ասի, որովհետև մեր աշխատանքի իրական գնահատականը տվողն իրենք են: Նախարարության աշխատակիցները ստորագրահավաք են պատրաստում և նամակ: Մշակույթի նախարարության աշխատակազմը ևս վարչապետին ուղղված հիմնավորում է պատրաստելու և ակնկալելու են նրա հետ հանդիպում հիմնարար փաստաթղթի շրջանակում խնդիրը քննարկելու: Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք և փոխանցեցին վարչապետին ուղղված նամակը։ Նրանք խնդրեցին շուտափույթ պատասխանել նամակին և մինչև երկուշաբթի հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ։ [caption id="attachment_1654872" align="aligncenter" width="700"] Workers of the RA Ministry of Culture and Diaspora hold a general strike[/caption] [caption id="attachment_1654873" align="aligncenter" width="700"] Workers of the RA Ministry of Culture and Diaspora hold a general strike[/caption] [caption id="attachment_1654874" align="aligncenter" width="700"] Workers of the RA Ministry of Culture and Diaspora hold a general strike[/caption] [caption id="attachment_1654884" align="aligncenter" width="700"] Workers of the RA Ministry of Culture and Diaspora hold a protest action in front of the RA Government’s building[/caption]