Մշակույթի նախարարությունը ոչ թե պետք է կցել այլ կառույցի, այլ բովանդակությունը փոխել.Հեքեքյան (տեսանյութ)
Գրականագետ Հովիկ Չարխչյանի համոզմամբ՝ մշակույթը չի կարող ակնկալիք ունենալ հեղափոխությունից, հակառակը՝ հեղափոխությունը պետք է ակնկալիք ունենա մշակույթից: Մշակույթ ունենալու համար կառավարությունը ընդամենը մեկ գործառույթ ունի անելու: «Ստեղծել բարենպաստ միջավայր մշակույթի զարգացման համար, ուրիշ ոչ մի բան պետք չի անել»,- նշեց գրականագետը: «Մենք ոչ թե պետք է նախարարության շենքը տեղափոխենք կամ կցենք այլ կառույցի, այլ պետք է բովանդակությունը, գործառույթները փոխենք»,- վստահեցրեց Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Դիտարկմանը, թե ո՞րն է Մշակույթի նախարարության գործառույթը, Հեքեքյանը պատասխանեց. «Մենք պետք է մշակութային քաղաքականություն կերտենք: Մեր նախարարությունը ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ ունի ու տարբեր համերգներ է կազմակերպում, ախր դա իր ինչ գործն է»: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ կարծում է, որ մշակույթի զարգացման համար տարիներ են պահանջվում: «Ամենօրյա քրտնաջան աշխատանք պետք է տարվի: Չենք կարող գիշերը քնել և հաջորդ օրը ինչ-որ բան անենք ու հայտնվենք մշակութային առաջնակարգ տեղերում: Չի լինի այդպիսի բան»: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական Ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ մշակույթ ունենալը ամենևին էլ նախարարության պահպանման հետ կապ չունի: «Մշակույթը չի կարելի բաժանել ու տալ ինչ-որ գերատեսչության: Մշակույթը վերաբերվում է բոլորիս: Մշակույթի պահպանումը ամբողջ հասարակության խնդիրն է»: Մանրամասները՝ տեսանյութում: