Մեքենա կա, որից մենք օգուտ ունենք, մեքենա էլ կա, որից չունենք. ավտոներկրող (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողներն ու ավտովաճառողները բողոքի ակցիա էին անում: Պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում, քանի որ մինչև 01.07.2018թ. նրանք կարող էին երկրորդ մեքենան նվիրատվություն կատարել և դրա դիմաց հարկ չվճարել: Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո երկրորդ մեքենան նվիրատվության տեսքով վաճառելու համար 20 % հարկվելու են: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ հարկ վճարելուց չեն խուսափում, բայց ոչ այդ չափի: Նրանք առաջարկ ունեն կառավարությանը: «Մեկ մեքենայի համար թող 20-30 000 դրամ մենք հարկ վճարենք: Մեքենա կա, որից մենք օգուտ ունենք, մեքենա էլ կա, որից չունենք»,-նշեց ավտոներկրող Վարդան Հարությունյանը: Նա հավելեց, որ եթե ԱՁ-ներ բացեն, ապա իրենց ձեռնտու չէ: Նա առաջարկեց, որպեսզի մաքսազերծման ժամանակ միանգամից վճարի 20-30 000 դրամ և վերջ: «Ես ԱՁ-ով էլ եմ աշխատում, դա ձեռք չի տալիս մեզ: Մաքսատանը մաքսազերծման ժամանակ այլ վճարներ էլ ենք կատարում: Իսկ եթե անհատն է բերում, ոչինչ չի վճարում, միայն մաքսազերծման համար է վճարում»: Մանրամասները՝ տեսանյութում: