A
A
Ես իմ գործը շատ եմ սիրում. Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեռ չգիտի՝ կմնա՞ գործադիր մարմնում, թե՞ կդառնա պատգամավոր: «Դեռ քնարկումներ չեն եղել, բայց ես իմ գործը շատ եմ սիրում»: Արայիկ Հարությունյանը նաեւ մեկնաբանեց այն լուրերը, թե Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է. «Ես պարոն Հայրապետյանի հետ ծանոթացել եմ մեկ ամիս առաջ, նա ընդամենը 31 տարեկան է, դոկտոր պրոֆեսոր և այդ հանգամանքն արդեն բավարար է գնահատելու նրա կարողություններն ու գիտելիքները»,-ասաց նա: