Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտն անվճար կլինի. aliq.ge

Հասարակություն
DSC_0194

Թբիլիսիում Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտն անվճար կլինի: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարման նիստի ժամանակ: Կալաձեն հայտնել է, որ մետրոպոլիտենն ու ավտոբուսները կաշխատեն դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի 04:00-ն, իսկ ճոպանուղին մինչև 03:00-ն: Քաղաքապետի խոսքերով, քաղաքում 74 երթուղու վրա 156 ավտոբուս կաշխատի՝ 30 րոպե տարբերությամբ: