Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռ պապերը գործի կանցնեն դեկտեմբերի 21-ից

Կարևոր լուրեր Հասարակություն
santa-1

Աշխարհի տարբեր երկներում Ձմեռ Պապին  տարբեր կերպ են անվանում, սակայն նրանք բոլորն էլ Ամանորի գլխավոր հերոսներն ու սուրբ ծննդյան նվերները մատակարարողներն են: Երեխաների ամանորյա հեքիաթն ամբողջական դարձնելու համար հաճախ ծնողները որոշակի գումար են տրամադրում և վարձում Ձմեռ Պապ: այս տարի ծառայության գինն էականորեն չի փոխվել. Ձմեռ Պապի մեկ ժամյա այցելության հաճույքը արժե 10-ից 15.000 դրամ, իսկ եթե նրան միանում է թոռնուհին՝ Ձյունանուշը, ապա գումարը կրկնապատկվում է: Արմենը, ով արդեն 2 տարի է, ինչ աշխատում է որպես Ձմեռ Պապ, մասնագիտությամբ շինարար է: Նա ասում է՝ Ամանորին հաճելի է երեխաներին երջանկություն պարգևելը և հենց դրա համար է, որ աշխատում է որպես Ձմեռ Պապ: Նրա կարծիքով Ձմեռ Պապի աշխատանքի մեջ  գլխավորը երխաների հետ շփվելու ունակությունն է, սակայն կարևոր են նաև դերասանական վարպետությունն ու ձայնի փոփոխումը: «Պետք է իմանաս, թե որ երեխային ոնց մոտենաս: Իհարկե բոլորն էլ սպասում են ձմեռ պապին և սիրում նրան, բայց բավականին դժվար է իրենց զբաղեցնելը»: Նշենք, որ դեկտեմբերի 21-ին պաշտոնապես կբացվի հրապարակի տոնածառը, և հենց այդ ժամանակ էլ Ձմեռ Պապերը կսկսեն իրենց աշխատանքը: