Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախընտրական պաստառները դեռ «զարդարում են» քաղաքը

Կարևոր լուրեր Հասարակություն
0000000000-1

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն քաղաքը շարունակում է  ողողված մնալ քարոզչական պաստառներով: ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը կարգավորում է քարոզչական պաստառների փակցման ժամկետներն ու կարգը, սակայն չի սահմանում, թե ով և երբ պետք է հեռացնի դրանք: Քաղաքապետարանից ասում են՝  արդեն մի քանի օր է՝ ինչ վարչական շրջաններից համատիրություններին հանձնարարվել է քաղաքը մաքրել նախընտրական պաստառներից, սակայն ցանկալի է, որ կուսակցություններն էլ իրենց հերթին հավաքեն դրանք։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանից «Ա1+»-ին հայտնեցին, որ կուսակցության անդամները՝ փողոցով քայլելիս, պոկում են ՔՈ-ի պաստառները, սակայն չկա ձևավորված հատուկ խումբ, որը զբաղվում է այդ հարցով: Իսկ «Մենք» դաշինքից հաղորդեցին, որ իրենց դաշինքի յուրաքանչյուր թեկնածու հավաքում է իր պաստառը։ Այլ պատկեր է  «Լուսավոր Հայաստան»-ի դեպքում։ Այստեղ պաստառները հավաքում է կուսակցության երիտասարդական խումբը: «Իմ քայլը» դաշինքի անդամները նույնպես հավաքում են քարոզչական պաստառները, սակայն, հակառակ այդ փաստին, ամեն երկրորդ քայլին հանդիպում ենք «Իմ քայլի» այս կամ այն թեկնածուի քարոզչական պաստառը։