Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պլովդիվի գեղեցկությունը ներկայացված կլինի Երևանի պետական համալսարանում (տեսանյութ)

Հասարակություն
00207.MTS_snapshot_00.01_2018.12.14_13.54.31

Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք Պլովդիվի գեղեցկությունը ներկայացված կլինի Երևանի պետական համալսարանում: Լուսանկարների հեղինակը հայազգի լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանն է, որին հրավիրել էր  Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը: Նրա խոսքով Պլովդիվի բոլոր պատմական կառույցները և փողոցները խնամքով պահպանվել են Իսկ ո՞րն է այդ քաղաքի գլխավոր այցեքարտը. «Ռոմանական ամֆիթատրոնն է, բայց շատ շատ դժվար է, որովհետև այնտեղ շատ են նկարում և պետք է նոր բան մտածել»։ Ցուցահանդեսին ներկայացված է 40 լուսանկար, Րաֆֆի Յուրեջյանը կատակում է՝ հիմա ուսանողների համար ծանր քննական շրջան է, այս լուսանկարներին նայելով ավելի թեթև կանցնի: Հայաստանում Բուլղարիայի դեսպան ՄԱրիա Պավլովայի խոսքով Պլովդիվում ակտիվ հայ համայնք կա. «Մենք մտածեցինք, որ անհրաժեշտ է այսպիսի ցուցահանդես կազմակերպելը և հայերին ներկայացնել այդ քաղաքի գույներին, ինչպես նաև այնտեղ ապրող հայերին»,- ասում է դեսպանը: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս: