Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղեվարձը չէր փոփոխվելու, մնալու էր 100 դրամ. Հրանտ Եղիազարյան

Կարևոր լուրեր Հասարակություն
Hrant

«Աշխատանքային խումբ կար, որ զբաղվում էր նոր երթուղային ցանցի ձևավորմամբ և նոր շարժակազմի տեսականին ընտրելով»,- տրանսպորտի կարգավիճակի հնարավոր փոփոխությունների մասին ասում է ուղևորափոխադրումների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նշեց նաև, որ կար հրավիրված խորհրդատու՝ 850.000 եվրո վարձատրությամբ:     «Մեր աշխատանքը հասել էր մի փուլի, որ պետք է արդեն կայացվեր քաղաքական որոշում այդ աշխատանքը կյանքի կոչելու համար, և պայմանավորվածություն կար Եվրասիական բանկի հետ»,- մանրամասնեց նա: Հավելեց, որ ըստ նախկին փոխքաղաքապետի հայտարարության՝ ծրագրի իրագործումը պետք է տեղի ունենար դեկտեմբեր-հունվար ամիսներին: Եղիազարյանի հավաստիացմամբ՝ երթուղային ցանցը պատրաստ էր,  մեթոդիկան արդեն կար՝ ինչպես պետք է լիներ, ուղեվարձը չէր փոփոխվելու, մնալու էր 100 դրամ: Մնում էր մեկ քաղաքական որոշում կայացնել և ամեն ինչ ընկնելու էր իր տեղը: «Հիմա մենք ձեր հետ միասին կատարեցինք իշխանափոխություն ու ունենք այն, ինչը որ ունենք: Եվ մեր հարգելի քաղաքի նոր ծառաները, որոշել են, որ 2-4 տարի: Սա է ամբողջ խնդիրը: Ինչո՞ւ 2-4 տարի... Ինչո՞ւ չի կարելի կյանքի կոչել այն, ինչը, որ իրենք ժառանգություն են ստացել»,- զարմանք հայտնեց միության նախագահը: Եղիազարյանն ասաց նաև, որ այդ խնդրի հետ կապված նամակներով դիմել է և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 4-ին և 16-ին,  և՛ քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն 2-ի դեպքում էլ անպատասխան է մնացել: