A
A
ՄԻՊ-ն արձանագրել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է կալանքի մեջ գտնվող Մանվել Գրիգորյանին։ Ըստ ararvot.am-ի՝ Թաթոյանն ասել է, որ իրենց բժիշկները պարբերաբար այցելում են Գրիգորյանին։ «Միայն կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշեց Արման Թաթոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմի բժիշկը պարբերաբար այցելում է Մանվել Գրիգորյանին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։