Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորյուն Մկրտչյան. Երկրաբանը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-13

Դեկտեմբերի 15-ին, ժամը 12։00-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա վաստակաշատ երկրաբան Կորյուն Մկրտչյանի  90- ամյակին  նվիրված  միջոցառում։ Կորյուն Մկրտչյանը մեծ ավանդ ունի այսօր արդեն համաշխարհային նշանակություն  ունեցող Մեծամոր հնավայրի հայտնաբերման և երկարատև ուսումնասիրության գործում։ Երկրաբանը 1964-1967 թթ․ հայտնաբերել է Մեծամորի մետաղաձուլական հնագույն կենտրոնը, եղել` հնագիտական պեղումների համաղեկավարը, 1970-1976 թթ․ հիմնել  է  «Մեծամոր»-ի  թանգարանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ԵՊՀ  հնագիտության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը, Երևանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգոր Արեշյանը, ՀՀ  ԳԱԱ  ակադեմիկոս  Էլմա Պարսամյանը,  ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը, Կորյուն Մկրտչյանի ընտանիքի անդամները։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա Կորյուն Մկրտչյանի կյանքին  ու գործունեությանը նվիրված «Ա1+»-ի «Կորյուն Մկրտչյան․ դիմանկար» փաստավավերագրական  ֆիլմի  շնորհանդեսը։